35-ամյա տղամարդը՝ մարդուն առևանգելու մեղադրանքով
04.10.2017 10:19
Անձի առևանգում
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 3-ին Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել է սեպտեմբերի 12-ից ՀՀ քրեական օրենգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով (Մարդուն առևանգելը) հետախուզվող, 1982 թ. ծնված Վահե Բ.-ն:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: