ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 08.50-ին, Բագրատաշենի անցակետից բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած, 1991 թ. ծնված Կարեն Կ.-ն, որը հունվարի 10-ից Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: