Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողը` կամավոր
09.10.2017 11:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Պողոս Փ.-ն, որը հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: