ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

24-ամյա երիտասարդը Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր հանցափորձի և սպանության մեղադրանքներով

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարվել Ուկրաինայի քաղաքացի, 1993 թ. ծնված Ժորա Խ.-ին, որը մայիսի 31-ից հետախուզվում է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից Ուկրաինայի քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի /հանցափորձ/ և 115-րդ հոդվածի 1-ին մասի /սպանություն/ մեղադրանքներով:
Ժորա Խ.-ն տեղափոխվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին, ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: