Հետախուզվողը վերադարձավ Հայաստան բացատրական աշխատանքի արդյունքում
17.04.2024 10:58
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 16-ին Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին է ներկայացել 63-ամյա Սերժիկ Գ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Սերժիկ Գ.-ն ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: