Հետախուզման մեջ գտնվող 24-ամյա երիտասարդը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 28-ին՝ ժամը 15.40-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղի Երկաթուղային փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1993 թ. ծնված Հենզել Կ.-ին, որը հուլիսի 3-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի, 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով:
Հենզել Կ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Խափանման միջոցը՝ կալանք: