50-ամյա տղամարդը՝ յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով
31.08.2017 09:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 30-ին՝ ժամը 07.00-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 95 շենքի բնակարանններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ջանիկ Վ.-ին, որը օգոստոսի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: