Խարդախության փորձի համար հետախուզվողը՝ կամավոր
11.10.2017 09:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 06.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Արամ Ղ.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախության փորձ):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: