Հետախուզվողը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին
15.04.2024 12:35
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ին Դվին գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 22-ամյա Էդգար Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: