Սիսիանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արարատում
17.04.2024 11:00
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Արարատի մարզի Արարատ բնակավայրի Վարդանյան փողոցում հայտնաբերվել և Սիսիանի բաժին է տեղափոխվել 24-ամյա Վազգեն Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի (Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: