Մոսկվայում օտարերկրյա գործակալի պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափողը՝ Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնում
18.01.2018 10:24
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 17-ին` ժամը 20.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 1976 թ. ծնված Մերաբ Ա.-ն, որը 2011թ. ապրիլի 29-ից հետախուզվում է ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /օտարերկրյա գործակալի գործառույթներն իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՌԴ օրենքով սահմանված պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափելը/:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: