ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզման մեջ գտնվող կինը հայտնաբերվեց սուպերմարկետի մոտ

25.08.2017 11:13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 24-ին՝ ժամը 17.40-ին, Երևան քաղաքի Շիրակացու փողոցից` «Էվրիկա» սուպերմարկետի մոտից, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Լուսերես Խ.-ին, որն օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268 (առանց  իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձին հանցակցելը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: