54-ամյա տղամարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
19.04.2024 11:38
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 54-ամյա Նորայր Մ.-ին: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: