1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ՝ skype-ի միջոցով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ՝ skype-ի միջոցով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 28-ին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը սկայպի միջոցով հերթական անգամ պատասխանեց արտերկրում ապրող մեր հայրենակիցների հարցերին: Հարցերը, ինչպես միշտ, տարաբնույթ էին:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող մեր հայրենակիցն, օրինակ, ցանկանում էր տեղեկանալ, թե այլ երկրում գտնվելու դեպքում անձնագրավորվելիս պարտադի՞ր է նույնականացման քարտ ստանալը:
Նրան պարզաբանվեց, որ նույնականացման քարտ ստանալու դիմումներն ընդունվում են միայն Հայաստանի Հանրապետությունում. այլ պետությունում գտնվելու դեպքում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու դիմումներն ընդունվում են առանց նույնականացման քարտի: 
Իր հարցի պատասխանը ստացավ նաեւ արտերկրում գտնվող մեր մեկ այլ հայրենակից. նրան հետաքրքրում էր, թե դիմում ներկայացնելուց հետո ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար ինչ ժամկետ է նախատեսված:
Մեր մյուս հայրենակցի հարցը վերաբերում էր որդուն, որը հաշվառված է Ղրիմում եւ ստացել է Ռուսաստանի Դաշնության  քաղաքացու անձնագիր: Քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ այլ պետության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ ՌԴ իրավասու մարմիններին տեղեկացնելու կարգը, ինչը եւ պարզաբանվեց նրան:
Գործող կարգը պարզաբանվեց նաեւ մեր մեկ այլ  հայրենակցի. Վրաստանում գտնվող նրա  քույրը ցանկանում է  վերադառնալ Հայաստան, սակայն նրա անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետն ավարտվել է, նա չունի նաեւ հաշվառում:
Ոստիկանության ներկայացուցչին ուղղված բոլոր հարցերին տրվեց հստակ պատասխան:

Սկայպի միջոցով հաջորդ կապը նոյեմբերի 4-ին է՝ Երեւանի ժամանակով ժամը 10-ից 12-ը:

Հիշեցնենք, որ արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով ամեն երեքշաբթի կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police

Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: