Կողոպուտ Երևանի Հերացու փողոցում
Մայիսի 3-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկից, կողոպուտ կատարելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1997 թ. ծնված Նարեկ Ս.-ին և ներկայացրել 1999 թ. ծնված Գառնիկ Զ.-ին ու 1999 թ. ծնված Յուրա Ա.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին Հերացու փողոցում Նարեկ Ս.-ն բացահայտ հափշտակել է 1978 թ. ծնված Քրիստինե Բ.-ի պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ, 10.000 ռուբլի և 3 բջջային հեռախոս:
Վնասի չափը պարզվում է:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: