Հետախուզվող՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
03.03.2017 12:31
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 2-ին ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել և նույն օրը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1983 թ. Վահե Ս.-ն, որը 2015թ. փետրվարի 18-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: