Հետախուզվում էր քրեական օրենսգրքի երկու հոդվածների մեղադրանքներով
19.02.2015 10:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արթուր Ե.-ին, որը փետրվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: