ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հունիսի 21-ին, ժամը 16.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1960 թ. ծնված Ալվարդ Բ.-ին, որը հունվարի 3-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 345 հոդվածի (Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) 1-ին մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: