Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Զովունիում
22.10.2015 10:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Զովունի գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Զոյա Կ.-ն, ով հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /Յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: