Հիմնարկության դրամարկղից գումար գողացողին հայտնաբերել են
15.05.2013 11:29
Գողություն
Մայիսի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել հիմնարկություններից մեկի տնօրենն ու հայտնել, որ 1980 թ. ծնված Սամվել Գ.-ն ընկերության դրամարկղից գողացել է 200.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 17.40-ին, Սամվել Գ.-ն հայտնաբերվել է Մարտունի քաղաքի իր վարձակալած բնակարանում և բերման ենթարկվել բաժին, որտեղ էլ խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: