Հինգ վրաերթ
Հուլիսի 10-ին, ժամը 01.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի 50/Գ շենքի մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Սպանդարյան-Մամիկոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 9-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.55-ի սահմաններում, «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նրան և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 9-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա երիտասարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը, 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նրան և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: