ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հին հանցատեսակ, նոր բացահայտումներ

18.01.2014 14:28 Գողություն

Հունվարի 12-ին, ժամը 15.00-ին, 1967 թ. ծնված Լուսաբեր Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 74 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 41.000 դրամ և 2 բջջային հեռախոս:
Հունվարի 16-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Նազարբեկյան թաղամասի թիվ 1/3 շենքի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Պավել Ա.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: