ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հիվանդանոցում մահացել է «Միցուբիշի Պաջեռո»-ի ևս մեկ ուղևոր

04.07.2013 11:35 ՃՏ պատահարներ

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Անի Ս.-ի վարած «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Պատահարի հետևանքով 5-ամյա Ռազմիկ Բաղդասարյանը տեղում մահացել էր, իսկ վարորդն ու մյուս 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով Վայքի հիվանդանոց տեղափոխված՝ 1950 թ. ծնված Սրբուհի Սարգսյանը, որին նույն օրը տեղափոխել էին Երևան քաղաքի «Էրեբունի»» բժշկական կենտրոն, հուլիսի 2-ին մահացել է:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: