ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հիվանդանոցում մահացել է

15.09.2015 17:00 ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Աբովյան քաղաքի  Երիտասարդական փողոցի թիվ 8 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել  1948 թ. ծնված Անահիտ Սարգսյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 20.25-ին մահացել է: 
Ժամը  20.10-ին 1977 թ. ծնված Ստեփան Բ.-ն ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Սարգսյանին «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Տիգրան Ս.-ն, ով ժամը 22.15-ին բերման է ենթարկվել: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: