Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց հիվանդանոցում
25.03.2019 12:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Աղասի Թ.-ն, որը փետրվարի 20-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքիի 178 հոդվածի (խարդախությունը), 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: