ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

25.12.2012 12:47 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 20.50-ին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1965 թ. ծնված  Ահմադ  Ռոհուոլլահի  վարած  «Վոլվո/Ֆ-Հ»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 169-րդ կմ-ին ենթարկվել է կողասահքի, ինչի ընթացքում վարորդը դուրս է ցատկել ավտոմեքենայի խցիկից և ընկել հանդիպակաց ընթացող  «ԻԺ-27175» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին, այնուհետև՝ ճանապարհին:
Պատահարի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: