Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով
19.10.2015 11:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, Բագրատաշենի բաժանմունքից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Սերգեյ Մ.-ն, ով 2014 թ. հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /Խուլիգանությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: