Հետախուզվողին հայտնաբերեցին անձնագրային բաժանմունքում
07.10.2015 09:27
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 5-ին, ժամը 18.25-ին, Կոտայքի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Միքայել Հ.-ն, ով հունիսի 8-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Մարմնական վնասվածք) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: