Հետախուզվողին հայտնաբերեցին բնակարաններից մեկում
01.06.2015 09:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Զաքարիա Սարկավագի փողոցի 126/1 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հայկ Գ.-ին, ով մայիսի 26-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Հայկ Գ.-ն հանձնվել է ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: