ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերեցին հերթական գրպանահատին

03.06.2015 14:59 Գողություն

Մայիսի 26-ին, ժամը 15.00-ին, 1971 թ. ծնված Շողիկ Մ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 70 երթուղու միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել գումար, անձնագիրը և սոցիալական քարտը:
Հունիսի 3-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Գ. Նժդեհի փողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: