Հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Հ. Հակոբյան փողոցում
30.11.2015 09:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 3/8 հասցեում հայտնաբերել և բերման են ենթարկել 1980 թ. ծնված Պետրոս Ա.-ին, ով նոյեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-268 հոդվածի 3-րդ մասի և 38-215 հոդ. 2-րդ մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: