Հետախուզվողին հայտնաբերեցին տանը
18.02.2016 11:54
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 17-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ տանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Ռոբերտ Բ.-ն, ով փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: