1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ կառավարությունում ամփոփվել են ՀՀ ոստիկանության 2013 թ. գործունեության արդյունքները

23.01.2014 20:07 Պաշտոնական
ՀՀ կառավարությունում ամփոփվել են ՀՀ ոստիկանության 2013 թ. գործունեության արդյունքները
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում քննարկվել է ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականի և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քայլերի և բարեփոխումների մասին: Մասնավորապես, նա մանրամասներ է ներկայացրել Երևանի հասարակական վայրերում տեսադիտման սարքավորումների ձեռքբերման և համակարգի ներդրման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տեխնիկական հագեցվածության շարունակական զարգացման, ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: ՀՀ ոստիկանության պետը տեղեկատվություն է ներկայացրել նաև 2014 թ. ծրագրերի վերաբերյալ, որոնց շրջանակում ՀՀ ոստիկանության գերակա խնդիրներն են ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գոծողությունների իրականացումը և վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործումը և պարեկային ծառայության մոդելի ներդրումը: