1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը

07.02.2013 15:02 Ընտրություններ
ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը
Փետրվարի 7-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Խորհրդակցության ընթացքում պատասխանատուները ներկայացրին նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ նշելով, որ կատարվել են բոլոր հանձնարարականներն ու ցուցումները: Մասնավորապես, ավարտվել է ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին ուղեցույցի ուսուցման գործընթացը և ստուգարքներով ամփոփվել են գրաֆիկով հաստատված գործնական պարապմունքների արդյունքները, վերացվել են այդ ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները: 
Հունան Պողոսյանը փաստեց, որ այս ժամանակահատվածում հանդիպումներ են եղել միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները, սպառիչ պատասխաններ են տրվել դիտորդներին հետաքրքրող հարցերին:
Օպերատիվ շտաբի պետը նշեց նաև, որ շարունակվում են ընտրողների ցուցակների ճշգրտմանն ուղղված աշխատանքները, ինչպես և ներկայացրեց նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում քննարկման առարկա դարձած ահազանգերի ու զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների վիճակագրությունը: 
Խորհրդակցության ավարտին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ: