Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանությունում կատարվող քննությունների վերաբերյալ (21.02.2013 թ. ժամը 15:00 դրությամբ)
21.02.2013 15:41
Ընտրություններ
ՀՀ Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 96 դեպք, որից 63-ը ընտրակաշառքների, 16-ը քարոզարշավը խոչընդոտելու, 12-ը ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 1-ը զրպարտչական տեղեկություններ տարածելու, 3-ը ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու և 1-ը քվեարկության նախորդող օրը քարոզչություն կատարելու վերաբերյալ: Նշված 96 դեպքերից 45-ի վերաբերյալ ահազանգեր են ստացվել ՀՀ նախագահի թեկնածուներ Ր. Հովհաննիսյանի, 2-ական Պ. Հայրիկյանի և Հ. Բագրատյանի, 1-ական Ա. Հարությունյանի և Ա. Ղուկասյանի նախընտրական շտաբներից, 43 ահազանգ ստացվել է քաղաքացիներից (լրատվամիջոցներով և հեռախոսակապով), որոնցից 30-ը իրենց տվյալները չեն հայտնել, իսկ 2 դեպք հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Հիշյալ դեպքերից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 9 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 49 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որից 47-ը հանցադեպի, իսկ 2-ը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, 38 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր: