ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ (21.02.2013 թ. ժամը 15:00-ի դրությամբ)

21.02.2013 15:42 Ընտրություններ
ՀՀ Նախագահական  ընտրությունների քվեարկության օրը ժամը 23:00-ի դրությամբ տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով քննարկման փուլում են գտնվում  104 դեպքեր, որից 37-ը վերաբերվում են ընտրակաշառքներին, 3 դեպքերով  հարուցվել են քրեական գործեր /ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածի հատկանիշներով/ և կատարվում է նախաքննություն, 1 նյութ ուղարկվել է ՀՔԾ: 15 նյութերով կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ, որից 9-ը` հետաքննության, 6-ը` նախաքննության, իսկ 85 նյութերով նախապատրաստումը շարունակվում է: Նշված 104 ահազանգերից 41-ը ստացվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքում, իսկ 63-ը` մարզերում:
Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից  կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր: