ՀՀ ոստիկանության արագ շախմատի առաջնություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 5-ից 7-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց ՀՀ ոստիկանության արագ շախմատի առաջնությունը, որին մասնակցեցին ոստիկանության 20 ստորաբաժանումների և վետերանների խորհրդի հավաքական թիմերը։
Բացման խոսքով հանդես եկավ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը։
Թիմային հաշվարկում հաղթողի կոչումը նվաճեց ոստիկանության վետերանների խորհրդի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին ոստիկանության կրթահամալիրի և ոստիկանության շտաբի հավաքական թիմերը:
Անհատական պայքարում առաջին տեղը գրավեց Անդրանիկ Աբրահամյանը, երկրորդ տեղը` Գևորգ Թադևոսյանը` երկուսն էլ ոստիկանության վետերանների խորհրդի թիմից, երրորդ տեղը զբաղեցրեց Գարիկ Բաղդասարյանը` ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից:
Լավագույն խաղ ցուցադրելու համար Հայկ Փարսադանյանի անվան մրցանակին արժանացավ ոստիկանության փոխգնդապետ Ռուբեն Մուրադյանը` Արագածոտնի մարզային վարչությունից, գեղեցիկ խաղ ցուցադրելու համար` պատվոգրով պարգևատրվեց ոստիկանության մայոր Լուսինե Սմբատյանը` հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևները հանձնեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանը։
Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով և դրամական պարգևներով։