ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կազմակերպվող հավաքների, սահմանադրական իրավունքների իրացման հարցերի և ոստիկանության ծառայողներին ուղղված «հրամանների» առնչությամբ

21.02.2013 12:10 Ընտրություններ
ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ ՀՀ Սահմանադրությունը և Հավաքների ազատության մասին օրենքի դրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել և իրականացնել դրանց իմաստին և բովանդակությանը համարժեք կերպով՝ դրանցով ամրագրված իրավունքների և հնարավորությունների լիարժեք ապահովումը պետական մարմիններից ակնկալելու համար:
ՀՀ Սահմանադրության և օրենքների այն մեկնաբանությունը, թե իբր առկա է իրավունք «հանրահավաքն անցկացնել այնտեղ, որտեղ ցանկանում ենք», որևէ առնչություն չունի ժամանակակից իրավական, սահմանադրական պետություններում այդ իրավունքի ընկալման, ինչպես և այս բնագավառում հանրաճանաչ միջազգային չափանիշների հետ: Այսպես, 100-ից ավել մասնակից ունեցող հավաքները պետք է անցնեն իրազեկմամբ (Հավաքների ազատության մասին օրենքի 9-րդ հոդված): Այս պահանջն ուղղված է առաջին հերթին հենց հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ու հավաքի ազատությունն ապահովելուն (Հավաքների ազատության մասին օրենքի 10-րդ հոդված): Հետևաբար, իրազեկում պահանջող հավաքն առանց իրազեկման անցկացնելն իրավաչափ չէ և կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության, սակայն, եթե այն պահպանում է իր խաղաղ բնույթը, ապա ՀՀ ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է աջակցել հավաքի անցկացմանը (Հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդված): 
Հավաքների ազատության մասին նոր օրենքի ընդունումից հետո ՀՀ ոստիկանությունն իր գործողություններում բազմիցս փաստել է, որ անշեղորեն հետևում է Սահմանադրության և օրենքի պահանջների պահպանմանը, իրավիճակը չսրելու նպատակով առանձին դեպքերում հանդուրժելով անգամ որոշ հակաիրավական գործողություններ: Այս գործելակերպին ՀՀ ոստիկանությունը հավատարիմ է մնալու այսուհետ ևս, թույլ չտալով քաղաքացիական համերաշխության միջավայրի ձևավորման իրական հնարավորության ձախողումը: Մյուս կողմից, ՀՀ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հակաիրավական գործողություններով Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ձևավորվող այս միջավայրի արմատավորումը տապալելու նկրտումներից: 
Առավել կարևոր է արդեն մոտավորապես երկու տարի իրական փոխգործակցությանը միտված կանոնների և սովորույթների պահպանումը, որոնք հիրավի նոր արժեհամակարգի և սահմանադրական նոր մշակույթի էական նախադրյալներ են: Այս իմաստով Րաֆֆի Հովհաննիսյանի հրահանգները ոստիկանության ծառայողներին չեն տեղավորվում թե օրենքի, թե նոր ձևավորվող այդ իրավական մշակույթի շրջանակներում, անգամ եթե դրանք տրվում են "հավաքի մասնակիցների" անունից: ՀՀ ոստիկանությունը ենթարկվում է բացառապես ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես և դրանց շրջանակներում արձակված այլ իրավական ակտերի, այդ թվում ոստիկանակության ծառայողների վերադասների հրահանգներին, այլ ոչ թե հավաքների մասնակիցների անունից "արձակվող" դրանց կազմակերպիչների հրամաններին: 
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին՝ զերծ մնալ նման հրահանգներ արձակելուց և իր ու հավաքների մասնակիցների իրավունքները կենսագործել ՀՀ Սահմանադրությամբ և Հավաքների ազատության մասին օրենքով սահմանված ընթացակարգերի և սահմանների հաշվառմամբ: Նման պարագայում ՀՀ ոստիկանության պարտականությունն է՝ լիովին ապահովել այդ հավաքների բնականոն ընթացքը և վերացնել բոլոր խոչընդոտները` սահմանադրական իրավունքներն իրացնելու համար: 
ՀՀ ոստիկանությունը բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է այս հիմնարար մոտեցմանը, որը կանխորոշված է ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով:
ՀՀ ոստիկանությունում բարի ավանդույթ է դարձել վիճելի, խնդրահարույց հարցերը, օրենքների կիրառման հիմնախնդիրները քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելը: Այս համատեքստում ՀՀ ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացնելու քննարկումներ` հավաքների ազատությանը և ոստիկանությանն առնչվող ցանկացած հիմնախնդիրների վերաբերյալ` պարոն Հովհաննիսյանի նախընտրած օրակարգով: