1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության հայտարարությունը

23.02.2013 20:14 Ընտրություններ
ՀՀ ոստիկանության հայտարարությունը
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ հիշեցրել է պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա կողմից կազմակերպվող հավաքների մասնակիցներին, որ որևէ պետությունում, այդ թվում՝ Հայաստանում, չկա և չի կարող լինել իրավունք՝ իրազեկում պահանջող հավաք անցկացնել առանց իրազեկման, հավաքվել այնտեղ, որտեղ կամենաս, «հրամաններ» տալ ոստիկանության ծառայողներին՝ չունենալով դրա լիազորությունը: Ցավոք, այս նախազգուշացումները դրանց հասցեատերերը չեն ընկալել:
Արդեն մի քանի տարի է, ինչ ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը՝  ապահովելու հավաքների լիարժեք ազատությունը Սահմանադրության և օրենքների շրջանակներում, ինչպես և արմատավորելու համերաշխության և փոխգործակցության մթնոլորտ հավաքների մասնակիցների և ոստիկանության միջև: Այս միջավայրն անհրաժեշտ է ոչ թե սոսկ ոստիկանությանը կամ իշխանությանը, այլ հենց մեր հասարակությանը, որովհետև ապահովում է անվտանգություն և կայունություն, որոնք անհրաժեշտ են խաղաղ և ապահով կյանքի ու զարգացման համար:
Փետրվարի 23-ին  ՀՀ նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանը առանց իրազեկման հավաքներ է անցկացրել Աշտարակ, Ապարան, Սպիտակ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում: Վաղը, կրկին առանց իրազեկման,  հավաք է կազմակերպվելու Երևանի Ազատության հրապարակում: 
ՀՀ  ոստիկանությունը շեշտում է, որ ապօրինի հավաքների անցկացումը կարող է հանգեցնել անկառավարելիության, իրավունքների չարաշահման, բախումների, տարաբնույթ իրավախախտումների, երբ այլևս հնարավոր չի լինի ապահովել դրանց բնականոն և խաղաղ ընթացքը:  
Հաշվի առնելով, որ Ր. Հովհաննիսյանի կողմից կազմակերպված հավաքներն ուղղակիորեն հակասության մեջ են մտնում հավաքների ազատության հետ, ՀՀ ոստիկանությունն անթույլատրելի զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է համարում իրազեկել Ր. Հովհաննիսյանին զանգվածների կառավարման մեթոդաբանությունը՝ նկատի ունենալով, որ անօրինական հավաքները, իրավապահ մարմիններին չենթարկվելու ապօրինի կոչերը և հրահանգները, այլ ապօրինությունները հավաքների ժամանակ կարող են խթան հանդիսանալ բազում այլ ապօրինությունների համար և հանգեցնել անդառնալի հետևանքների՝ զրկելով ոստիկանությանը հավաքների խաղաղ ընթացքն ու հասարակական կարգը պահպանելու հնարավորությունից:  Այդ նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ Ր. Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների հետ քննարկելու վերոհիշյալ հարցերը` տեղեկացնելով նրանց իրենց այդ բնույթի գործողությունների հնարավոր հետևանքների մասին: