ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության հրաձգության առաջնություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.05.2014 13:58 Միջոցառումներ
ՀՀ ոստիկանության հրաձգության առաջնություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 14-ից 16-ը ոստիկանության հրաձգարանում անցկացվեց ՀՀ ոստիկանության հրաձգության առաջնություն, որին մասնակցեցին ոստիկանության 23 ստորաբաժանումների և ԼՂՀ ոստիկանության հավաքական թիմը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը:
Առաջնությունում ըստ վարժությունների հաղթողներ և մրցանակակիրներ դարձան ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ոստիկանության զորքերի, կադրերի վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ԼՂՀ ոստիկանության 12 ծառայողներ:
Ըստ թիմերի` առաջին տեղը գրավեցին ոստիկանության զորքերի, երկրորդը` ԼՂՀ ոստիկանության, երրորդ տեղը` ոստիկանության շտաբի հավաքականները:
Առաջնությունը եզրափակվեց պարգևատրման արարաողությամբ: Հաղթողներին և մրցանակակիրներին մեդալներ, դիպլոմներ և դրամական պարգևներ հանձնեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը: