ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2012 թ. ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
                        21.01.2013 09:48
                        Վիճակագրություն
                                                                                                                                            
                    
                                                            2012 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 571 ծառայողական քննություններ և ստուգումներ, ինչը 25 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
Վարչության կատարած ծառայողական քննությունների և ստուգումների արդյունքներով ոստիկանության 175 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում՝
- հայտարարվել է նկատողություն՝ 80, 
- հայտարարվել է խիստ նկատողություն՝  41, 
- հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին՝ 8,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2, 
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից՝ 43:
 ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2012 թ. ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու ՊՆ քննչական ծառայության քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 28 նյութեր:
 ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն
                                            
 
    					 
    					 
    					 
    					 
    					