ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

07.08.2013 17:18 Կիսամյակ
2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 267 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 8-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:     
Վարչության կատարած ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքներով ոստիկանության 64 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում՝ 
 
- հայտարարվել է նկատողություն`  26,                                  
- հայտարարվել է խիստ նկատողություն`  16,                        
- հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին` 3,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից`  19:         
 
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել  և ՀՀ հատուկ քննչական ծառայության և այլ նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 11 նյութեր: