1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2019 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2019 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 848 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 247 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 88,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 128,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 26:
Կարգապահական տույժ է կիրառվել նաև քաղաքացիական հատուկ ծառայության 1 ծառայողի նկատմամբ, նրան հայտարարվել է «Նկատողություն»։
ՀՀ ոստիկանության ծառայողների թույլ տված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 36 նյութեր: Դրանցից
- 1-ով նյութերը քննարկման փուլում են,
- 7-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,
- 28-ով հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից
• 13-ը նախաքննության փուլում են,
• 10-ը կարճվել են արդարացնող հիմքերով,
• 2-ը կասեցվել են,
• 3-ն ուղարկվել են դատարան և դատաքննության փուլում են։

2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 39 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութեր (ընդ որում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը հանձնաժողովի կողմից քննության են առնվել կրկնակի, բացի այդ՝ 1 ծառայողի վերաբերյալ հանձնաժողովի կողմից երկու նյութ է քննվել, որոնցից մեկի արդյունքներով ծառայողն ազատվել է ոստիկանությունից, իսկ մյուսը դադարեցվել է):
Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 7 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», 28-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Միաժամանակ, 4 ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունները դադարեցվել են։