1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2016 թվականի 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2016 թվականի 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2016 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 413 ծառայողական քննություններ և փաստական տվյալների ստուգումներ: Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 128 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի. 

- հայտարարվել է նկատողություն` 52,
- հայտարարվել է խիստ նկատողություն` 61,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 15:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2016 թ. 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 24 նյութեր:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում ուսումնասիրվել և ամփոփվել են.
- ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը,
- ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:
Այսպես.
- 2016 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումներ թույլ տալու կապակցությամբ կատարվել են 1285 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով 558 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում նրանցից 31-ը կարգապահական տույժի կարգով ազատվել են ոստիկանությունում ծառայությունից:
- Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 30 քրեական գործեր 42 անձի վերաբերյալ:
12 անձի վերաբերյալ 12 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով:
2016 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են կարգապահական հանձնաժողովի 6 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 23 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 22 նյութեր:

Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ 3 ծառայողների նկատմամբ կիրառել «նկատողություն», 2-ի նկատմամբ` «խիստ նկատողություն», իսկ 18 ծառայողների նկատմամբ` «ազատում ոստիկանությունից» կարգապահական տույժերը:

 ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ