ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ (ՖՈՏՈՇԱՐՔ)
09.08.2013 18:43
Այցելություններ
Օգոստոսի 9-ին աշխատանքային այցով Վրաստան մեկնեց ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայ գործընկերներին ընդունեց Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:
Հայաստանի ոստիկանության պատվիրակության և Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը հաջորդեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու առանձնազրույցը:
Այնուհետև ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելեց Վրաստանի ներքին գործերի նախարարության մի շարք ստորաբաժանումներ, մասնավորապես՝ Վրաստանի ՆԳՆ «112» ծառայություն, որտեղ ստացվում, կենտրոնացվում ու մշակվում է օպերատիվ իրավիճակի վերաբերյալ ողջ ինֆորմացիան, ինչպես և՝ ոստիկանության Վաքե-Սաբուրթալիի շրջանի բաժին, որտեղ ծանոթացան աշխատանքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպմանը:
ՀՀ ոստիկանության պատվիրակության այցը Վրաստան շարունակվում է: