1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության պետը խրախուսել է ավազակային հարձակումը արագ և հմտորեն բացահայտած ոստիկանության ծառայողներին

27.10.2012 23:59 Ավազակություն

Հոկտեմբերի 25-ի երեկոյան, ժամը 21.55-ին, Արտաշատ քաղաքի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ աջ ազդրի ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1955 թ. ծնված Վաչագան Արշակյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ ահազանգից 25 րոպե առաջ երկու անհայտ անձինք որպես ուղևորներ գտնվելով Արշակյանի վարած «BMW-525» մակնիշի ավտոմեքենայում, Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին, ատրճանակի սպառնալիքով նրան ստիպել են իջնել մեքենայից, սակայն վարորդը չի ենթարկվել, ինչից հետո անծանոթները դեռևս չպարզված առարկայով հարվածներ են հասցրել նրան, իջեցրել և նույն մեքենայով դիմել են փախուստի:
Տուժողին հիվանդանոց էր տեղափոխել մի քաղաքացի:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Արշակյանի ավտոմեքենան հայտնաբերվեց Խարբերդ գյուղի Երևանյան խճուղու թիվ 137 տան մոտ:
Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը Նոր Խարբերդի գերեզմանատան մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին 1989 թ. ծնված Հակոբ Թարվերդյանը, 1988 թ. ծնված Արմեն Պապիկյանը և 1987 թ. ծնված Կարեն Գրիգորյանը՝ երեքն էլ նախկինում դատված:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում Արմեն Պապիկյանը խոստովանել է,  որ ավազակային հարձակումը կատարել է ինքը` Հակոբ Թարվերդյանի, Կարեն Գրիգորյանի և ոմն Վարուժի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս ինքնությունը պարզելու և նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժինը:
Հանցագործությունը արագ ու հմտորեն բացահայտելու համար մի շարք աշխատակիցներ ներկայացվել են խրախուսման ՀՀ ոստիկանության պետի կողմից:

 Ի ԼՐՈՒՄՆ

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է Վարուժի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 1992 թ. ծնված Վարուժան Ավետիսյան: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նա հոկտեմբերի 28-ին, ժամը 14.30-ին, ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և խոստովանել, որ ինքը նույնպես մասնակից է եղել նշված ավազակային հարձակմանը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: