ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՎ ՔՈԼԵՋԻ 2013/2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՎ ՔՈԼԵՋԻ 2013/2014  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՏԱՐՎԱ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
1. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան /այսուհետ ակադեմիա/ իրականացնում է բակալավրիատի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ «Իրավագետի» որակավորմամբ ուսուցում: Ուսման տևողությունը 4 տարի է: Շրջանավարտներին  շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում և նրանք նշանակվում են ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում:  
2. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջը /այսուհետ քոլեջ/ իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկան-սպա» որակավորմամբ ուսուցում: Ուսման տևողությունը 2 տարի է: Շրջանավարտներին  շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում և նրանք նշանակվում են ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում /տեղամասային տեսուչ, անչափահասների գործերով տեսուչ, համայնքային ոստիկանության տեսուչ, շարային ստորաբաժանման դասակի հրամանատար և այլն/:  
3. Ակադեմիայում և քոլեջում ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով պետական պատվերի շրջանակներում /անվճար/: Սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ և նրանց տրվում է կրթաթոշակ: 
4.  Ուսուցման համար կարող են դիմել`
1) առնվազն միջնակարգ կրթություն ունեցող,  առողջական տեսակետից զինվորական ծառայությանը պիտանի Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան քաղաքացիները.
2)  160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցողները. 
3) արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի   «բ-ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
5.  Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝ 
1) անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված՝ անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ.
2) կրթության մասին վկայական` միջնակարգ կրթության մասին ատեստատ կամ   դիպլոմ.
3)  զինգրքույկ. 
4)  դիմում.  
5) մերձավոր ազգականների /հայր, մայր, քույր, եղբայր, ամուսնացած լինելու դեպքում` կնոջ կամ ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ/ անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները.
6) ընդհանուր մրցույթում արտոնություններից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր /բնօրինակ և պատճեն/`համաձայն սույն հայտարարության 9-րդ և  10-րդ կետերի.
7)  3 x 4 չափի լուսանկար /4 հատ/.
8)  սոցիալական  քարտ կամ հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք` պատճենով.
9) հոգենյարդաբանական, նարկոլոգիական և տուբերկուլոզային դիսպանսերներից  տեղեկություններ:   
6. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝   ուսումնասիրության նյութերի հիման վրա:
7. Մանդատային  հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդներին տրվում է ստուգման թերթ: Ստուգման թերթը ստանալու համար  անձնագրերով ներկայանալ ՀՀ ոստիկանության կրթահամալիր.
7.1  ակադեմիայի դիմորդները` ս/թ.  օգոստոսի 3-ին ժամը 11:00-ին, 
7.2 քոլեջի դիմորդները` ս/թ.  օգոստոսի 17-ին ժամը 11:00-ին:
Նշված ժամին տեղի կունենա դիմորդների և նրանց ծնողների հանդիպումը ընդունող հանձնաժողովի անդամների հետ:
8. Ակադեմիայում և քոլեջում ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` համապատասխան բարդության աստիճանի` մասնագիտական պիտանելիության համապատասխանելիության համալիր ստուգման /թեստավորում համակարգչի միջոցով/ և ֆիզիկական պատրաստականության ստուգման արդյունքների հիման վրա: 
9. Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումն իրականացվում է թեստային փաթեթի միջոցով, որով ուսումնասիրվում է դիմորդի մտավոր ունակությունները` ընդհանուր գիտելիքների  մակարդակը, հայոց և ռուսաց  լեզուների իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքների առկայությունը և անձնային որակները /սոցիալական վարքի առանձնահատկությունները, դրդապատ¬ճառային և այլ ոլորտներ/:
10. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է՝ 
արական սեռի դիմորդների համար.
ա) վազք`  100 մ.
բ)  վազք` 3000 մ.
գ)  ձգում պտտաձողի վրա,
իգական սեռի դիմորդների համար.
ա) վազք`  100 մ.
բ)  վազք`  1000 մ.
գ)  ուժային համալիր վարժություններ:
Ֆիզիկական պատրաստականության յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 20 միավորային համակարգով, դրական են համարվում 8 և բարձր միավորները: Ֆիզիկական պատրաստականության ստուգման համար անցողիկ է համարվում գումարային 24 միավորը:  
11. Մրցույթում հավասար միավորներ ունենալու դեպքում հաշվի է առնվում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը:   
12. Մրցույթից դուրս ընդունվում են ստուգման ձևերից դրական միավորներ ստացած հետևյալ դիմորդները՝
1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ ազատամարտիկների և զինծառայողների երեխաները.
2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ  զոհված /մահացած/  ոստիկանության ծառայողների /զինծառայողների/ երեխաները:
13. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով /շքանշաններով և մեդալներով/  պարգևատրվածները.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները.
3)    երկկողմանի ծնողազուրկ երեխաները.
4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները: 
14. Ակադեմիայի և քոլեջի ընդունելության ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության  պետի հրամանով ստեղծվում են ընդունող հանձնաժողովներ:
15. Ընդունելությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  կանոնադրությամբ, ՀՀ կառավարության 28.08.2003թ «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 1184-Ն որոշմամբ սահմանված և ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012 թ. հրամանով հաստատված կարգերին համապատասխան:
16. Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար նախապես յուրաքանչյուր ստուգման ձևի համար  վճարում է 1500-ական դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և արդյունքից, վճարած գումարը չի վերադարձվում: Սույն հայտարարության 12-րդ կետով և 13-րդ կետի 2-4 ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են ընդունելության վճարից: Մանդատային հանձնաժողովն առանձին դեպքերում քաղաքացիներին կարող է ազատել վճարից:
17. Անհարգելի պատճառով ստուգմանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են ընդունելությանը մասնակցելու իրավունքից:
18. Հարգելի պատճառով /փաստաթղթերով հաստատված/ ստուգմանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևը չի ավարտվել:                                                                                                               
19. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման  ընթացքը խանգարող դիմորդին զրկել  հետագա ընդունելությանը մասնակցելու իրավունքից:
20. Ստուգումների արդյունքները դիմորդին հայտնվում է ստուգման օրը: Դիմորդն իրավունք ունի ստուգման թեստային ձևի արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովին` անկախ փորձագետ հրավիրելու համար:  
21. Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ սովորողի և կրթահամալիրի միջև կնքվում է պայմանագիր, որով սովորողը պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության  կողմից կատարված ծախսերը, եթե նա՝
1)   առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը.
2)  մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
3)  կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում  ծառայությունից.
4)  անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
Սովորողը չի հատուցում ուսման համար պետության կողմից կատարված  ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`
1)  ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի. 
2)  ոստիկանությունում ծառայությունից ազատվել է`
2.1) հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմա-կերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ. 
2.2) հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանա-վորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:                                               
22.Ակադեմիայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս/թ հունիսի 4-ից հուլիսի 4-ը ներառյալ իսկ քոլեջի դիմորդների փաստաթղթերը` ս/թ հունիսի 4-ից հուլիսի 12-ը ներառյալ ՀՀ ոստիկանության կենտրոնական մասնաշենքում` մշակույթի կենտրոնի սրահում /3-րդ  հարկ/, ամեն օր` ժամը 10.00-ից 16.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Հասցեն՝ ք. Երևան, Նալբանդյան  130:
23.Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 54-81-39, 59-69-59, 59-64-37, 59-65-48:   
24.Ընդունելության ստուգումները կանցկացվեն  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում.
1)  ակադեմիայի դիմորդների համար`  ս/թ.  օգոստոսի 6-ից մինչև օգոստոսի 16-ը, 
2) քոլեջի դիմորդներ համար`  ս/թ.  օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 30-ը:  
Հասցեն`  ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:                                                                                       
                                              ՀՀ  ոստիկանություն