1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

18.02.2013 22:17 Ընտրություններ
Համացանցում տարածվել է Երևան քաղաքի Քանաքեռի 3/02 տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Նելլի Բաբախանյանի մեկնաբանությունը` անձնագրին կից ներկայացված կասկածելի տեղեկանքի վերաբերյալ, ըստ որի՝ վերջինս կասկած է հայտնել լրացուցիչ ցուցակում ընդգրկված լինելու տեղեկանքի հավաստիության վերաբերյալ: 
ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ տեսանյութում ներկայացված տեղեկանքում Արմեն Արշակի Հունանյանի  անհատական տվյալներն են: Ստուգմամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի Լ. Նավասարդյան տուն 57/1 հասցեում հաշվառված Արմեն Արշակի Հունանյանը (15.01.1981թ.) իր դիմումի համաձայն ընդգրկվել է Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փ.128Ա շենքի բն. 25 հասցեի ընտրողների լրացուցիչ ցուցակում` հանվելով Շահումյան համայնքի Լ. Նավասարդյան տուն 57/1 հասցեի ընտրողների հիմանական ցուցակից:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որպես ՀՀ ընտրողների ռեգիստրը վարող մարմին, հավաստիացնում է, որ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները քննարկվել և որոշումները կայացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի     8-րդ հոդվածի պահանջների հստակ պահպանմամբ:
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր լրացուցիչ ցուցակները կազմվում է բացառապես ծրագրային ապահովմամբ` ավտոմատ եղանակով, ինչը բացառում է միևնույն ընտրողի տվյալների կրկնությունը հիմնական և լրացուցիչ ցուցակներում:
Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվուն, ապա այն քաղաքացու սուբյեկտիվ իրավունքն է և ոստիկանությունը որևէ իրավական ակտով իրավասու չէ սահմանափակելու նշված իրավունքի իրացումը:
 
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ