1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

27.02.2013 15:30 Ընտրություններ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ՝ փետրվարի 26-ին Արտաշատ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումների ժամանակ իրականացվող և զանգվածային լրատվության միջոցներում շահարկման առարկա դարձած նկարահանումներին, հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական վայրերում իրականացվող տեսանկարահանման լիազորությունը բխում է Անհատական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից, համաձայն որի՝ անհատական տվյալների մշակումը համարվում է օրինական, եթե անհրաժեշտ է օրենքի պահանջները կատարելու համար: Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ ոստիկանության խնդիրներն են՝ ապահովել հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը:
Օրենքի դրույթները կոնկրետացվում են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2007 թվականի թիվ 151-Ն որոշման մեջ, որի 25-րդ կետի բ ենթակետի համաձայն՝ պարեկապահակային ծառայության ժամանակ օգտագործվում են ռադիոկապի, հեռախոսակապի միջոցներ, ինչպես և հատուկ տեխնիկական այլ միջոցներ (բարձրախոս, տեսախցիկով դիտարկում): 
Ինչ վերաբերում է հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից իրականացվող նկարահանումներին, ապա ՀՀ ոստիկանության ծառայողները հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն գտնվելու հավաքների անցկացման վայրում և, ի թիվս այլ լիազորությունների, իրականացնելու վարչական իրավախախտումների կանխարգելմանն ու հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում իրականացնելով նաև տեսախցիկով դիտարկումներ: 
Նշենք նաև, որ դա բխում է միջոցառումների կազմակերպիչների ու մասնակիցների շահերից, ինչպես և  նպատակ է հետապնդում վերահսկել ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարումը: 
Ոստիկանության պետի ցուցումով՝ նկարահանումներ կատարողները պարտադիր պետք է  լինեն համազգեստով կամ համապատասխան տարբերանշաններով:
ՀՀ ոտիկանությունը ափսոսանք է հայտնում Արտաշատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստիացնում, որ այսուհետ էլ շարունակելու է պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթները՝ հասարակական կարգուկանոնի ապահովման, քաղաքացիների իրավունքների պահպանման, փոխըմբռնման և հանդուժողականության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ: