1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած մամուլի ասուլիս ընթացքում ներկայացվեց նախընտրական փուլում և ընտրությունների օրը ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19.02.2013 20:41 Ընտրություններ
ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած մամուլի ասուլիս ընթացքում ներկայացվեց նախընտրական փուլում և ընտրությունների օրը ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 19-ին լրագրողները հանդիպեցին նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդամների հետ: Ներկայացվեց նախընտրական փուլում և ընտրությունների օրը ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կատարած աշխատանքը:
Հանդիպումը բացեց օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ներկայացրեց ընտրողների ցուցակների ճշգրտման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն անդրադարձավ նախընտրական շրջանում արձանագրված իրավախախտումներին և դրանց բացահայտման ընթացքին: 
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը հրապարակեց փետրվարի 18-ին գրանցված ընտրախախտումների վիճակագրությունը և անդրադարձավ դրանց բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին:
Հունան Պողոսյանը նշեց, որ վերջին օրերին և հատկապես փետրվարի 18-ին մի շարք ԶԼՄ-ներում ու սոցցանցերում բավական ինտենսիվ տեղեկություններ էին շրջանառվում ընտրախախտումների վերաբերյալ: Ոստիկանությունն օպերատիվ արձագանքել է ահազանգերին, և  ստուգումներով պարզվել է, որ դրանք հիմնականում ասեկոսեների վերարտադրության հետևանք են, փաստեր ու տվյալներ չեն պարունակում, իսկ մի շարք դեպքերում հաղորդում ներկայացրած անձինք հրաժարվել են հաստատող նյութեր տրամադրել կամ այլ կերպ աջակցել իրավասու մարմիններին: Լրագրողներին ներկայացվեցին այս իրողությունը փաստող տեսագրություններ ու ձայնագրություններ:
Հունան Պողոսյանը հավաստեց, որ ոստիկանությունը հետևողական է լինելու նախընտրական շրջանում և ընտրությունների օրը արձանագրված իրավախախտումների բացահայտման և օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու հարցում, իսկ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հասարակությանը:
Հանդիպման ավարտին սպառիչ պատասխաններ տրվեցին լրագրողների բոլոր հարցերին: